Ամեն առավոտ մեր աշխատասեղաններին դրվող թերթերի կապոցում ամենափնտրված պարբերականներից մեկը. Ռուբեն Վարդազարյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի 10 ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի 10 ամյակի առթիվ.

««ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի հարգելի խմբագրակազմ,

Ջերմորեն շնորհավորում եմ հոբելյանական օրվա առթիվ:
Հիմնադրման օրից ի վեր և տասնամյա գործունեության ընթացքում «Ժողովուրդ» պարբերականը, անցնելով կազմավորման և կատարելագործման դժվար ճանապարհ, այսօր արդեն հանդիսանում է հայ հասարակությանն ամենօր օբյեկտիվ և անաչառ լրատվություն մատուցող մամուլի կայացած օրգան, ամեն առավոտ մեր աշխատասեղաններին դրվող թերթերի կապոցում ամենափնտրված պարբերականներից մեկը: Կարծում եմ` սա լավագույն չափորոշիչն է ԶԼՄ-ի համար:

Խմբագրության հարգելի աշխատակիցներ, մաղթում եմ, որ հայ հասարակությանն օպերատիվ, գրագետ, պատշաճ տեղեկատվությամբ ապահովելու, հանրային օբյեկտիվ կարծիք ձևավորելու ձեր գլխավոր գործառույթն անխախտ ընթացք ունենա դեռ շատ տասնամյակներ»:




Լրահոս