Ուրախ եմ փաստելու, որ ձեր առաքելությունը իրականացրել և իրականացնում եք՝ հավատարիմ մնալով մեր մասնագիտության ոսկե կանոններին. Նաղաշ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի 10-ամյակի առթիվ:

««Ժողովուրդ» օրաթերթի սիրելի գործընկերներ,
շնորհավորում եմ գեղեցիկ հոբելյանի առիթով:
Դուք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի վերջին 10 տարիների տարեգիրներից եք:
Ուրախ եմ փաստելու, որ ձեր առաքելությունը իրականացրել և իրականացնում եք՝ հավատարիմ մնալով մեր մասնագիտության ոսկե կանոններին: Երևի նաև դա է կենսունակ և պահանջված լինելու գաղտնիքներից մեկը:
Տպագիր մամուլի համար դժվար մեր ժամանակներում ձեզ մեծ լսարան եմ մաղթում: Ընթերցողների սերն ու հավատը թող այսուհետ ևս ուղեկցեն ձեզ»:

 




Լրահոս