
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախագահի ինքնազգացողությունը լավ, որևէ գանգատ չունի։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների,
տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է:
Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»: