Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունվարի 27-ին քրեական հետախույզները մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Սարի թաղի 26-ամյա մի բնակչի:
Կասկածվողի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված 11 փաթեթներից 7-ում առկա էր սպիտակ բյուրեղանման զանգված, երկուսում՝ սուր հոտով շագանակագույն զանգված, մյուս երկու փաթեթներում յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ էին:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է. անհայտ անձը փողի դիմաց հանձնարարել էր փաթեթները, իրացնելու նպատակով, տեղադրել տարբեր հասցեներում:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: