ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի ՌԴ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են. որքան արժեն դրանք այս օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մտադիր եք այս օրերին Ռուսաստան մեկնել, ապա կորոնավիրուսի բացասական թեստի հետ միաժամանակ պետք է ունենաք կլորիկ գումար, որովհետև այս օրերին ավիատոմսերի գները ոսկուց էլ թանկ են: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց, որ դրանց գները սկսում են 400 դոլարից:

Ավիաընկերություններն առիթից օգտվելով, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացել է սահմանները Հայաստանի հետ, շեշտակի բարձրացրել են ավիատոմսերի գները։ Ավիաընկերությունների աշխատողների խոսքերով թանկացումը պայմանավորված է մեծ պահանջարկով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ մինչև փետրվարի 8-ը ազատ ավիատոմս գրեթե հնարավոր չէ գտնել: Օրինակ, «Red Wings» ավիաընկերությունը փետրվարի 8-ի համար Երևանից դեպի Մոսկվա ուղղության ավիատոմս առաջարկում է 418 դոլարից սկսած կամ ավելի քան 217 հազար դրամ:

«Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 8-ի համար ավիատոմսի արժեքը կազմում է 427 դոլար կամ 222 հազար դրամ:
Իսկ եթե ձեզ հաջողվի մինչև փետրվարի 8-ը ավիատոմս գտնել դեպի Մոսկվա, ապա այն կգերազանցի 500 դոլարը: Ավիաընկերություններ կան, որոնք ավիատոմս առաջարկում են 600 դոլարով կամ 312 հազար դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավիատոմսերի շուկան վերահսկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Հուսանք՝ Հանձնաժողովն արթուն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս