
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է, ինչպես նախորդ ամիս: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, Հրանտ Մելքումյանը` 78-րդը: Ի տարբերություն նախորդ ամսվա այս ամիս դասակարգման աղյուսակից դուրս է մնացել Կարեն Գրիգորյանը: