Սյունիքում ձերբակալված 2 ադրբեջանցին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձել են Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվին է վերադարձվել ՀՀ ԱԱԾ կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանցի զինծառայողները ձերբակալվել էին հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում։

Բացի այդ, հունվարի 30-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողի է տարհանել՝ Վանք բնակավայրից տեղափոխելով Մաղավուզ, որտեղ նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին:




Լրահոս