Ինչպես արդեն հայտնել ենք, անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր: Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր:
Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան:
Բացի այդ, քննարկվելու են նաեւ փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռեւս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձեւաչափով: