ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը թույլատրեց. Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի` «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից։ Այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը` վկայակոչելով ոստիկանությունից ստացած գրությունը։

«Դրա հիման վրա խնդրվել է ոստիկանությանը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել»,– ասաց դատախազը։

Նա նաև հայտնեց, որ դատարանից որևէ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում։

Դատախազն ասաց, որ առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ որոշման օրինակը կտրվի Դատախազությանը, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում:




Լրահոս