ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ բժշկական կենտրոնի դիմաց. ինչ է պատմում մահացած ծննդկանի քույրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Բեգլարյան բժշկական կենտրոնի դիմաց են հավաքվել Նոր Կեսարիա գյուղի բնակչուհի Նելլի Արշակյանի հարազատները, որը մահացել է կեսարյան հատման պատճառով: Կնոջ հարազատները լրագրողների հետ զրույցում ներկայացրին իրավիճակը եւ նշում էին, թե հղի կինը որևէ խնդիր չի ունեցել: Հարազատները պատմեցին, թե ծննդաբերությունից հետո որևէ խնդիր չի եղել, սակայն մի քանի ժամ անց բարդություններ են եղել:

Այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, ծննդատնից զանգահարել եւ ասել են, թե Նելլիի վիճակը վատացել է, ու ամուսնուն խնդրում են, որ գա ծննդատուն։ Հավելենք, որ նշված ծննդատուն են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս