Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Ա. Ս.-ն և 1982 թ. ծնված Ա. Ս.-ն, 2006 թ. ծնված Լ. Ս.-ն և 2013 թ. ծնված Ա. Ս.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են փետրվարի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:




Լրահոս