ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անուշ Բեղլոյանը` իր սկանդալային հայտարարության մասին. ինչ է ասել իրականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որևէ տեղ չի հայտարարել, թե ով է սկսել պատերազմը և թե ում պատմական հողերն են եղել դրանք:

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների, պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, արել է մի շարք հակահայկական հայտարարություններ:

«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:
Բեղլոյանը մանրամասներ է ներկայացրել իր ելույթից:

Սոնա Գրիգորյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս