ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:
Որոշումը ստորագրվել է հունվարի 27-ին:
Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կողմից 2013 թ. ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ համաձայն որի՝ ԱԺ աշխատակիցների պարգեւատրումը պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչեւ հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 15-ը, ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգեւատրմամբ:
Ընդգծենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները չեն պարգեւատրվել: