Համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
Համացանցում տարածված այս լուրը չնայած դեռ չի հաստատվել Արոնյանի կամ շախմատի ֆեդերացիայի կողմից, սակայն չի էլ հերքվել։ Դրան զուգահեռ նկատենք, որ Արոնյանի վաղամեռիկ կինն աչքի էր ընկնում իր ՝ Հայաստանի հանդեպ յուրօրինակ սիրով եւ չնայած հայ չէր, սակայն տիրապետում էր լեզվին, Հայաստանում հրապարակում նույնիսկ շաբաթաթերթ։ Նկատենք Լեւոն Արոնյանը Սերժ Սարգսյանի սանին է և այս քայլը ապտակ է նաեւ նրան։