Հայաստանում փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167421 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 654494 վերջին մեկ օրում` 2580 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4855 պացիենտ. մեկ օրում նվազել է 180-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 158693 անձ` վերջին մեկ օրում 358 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3096 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է: