«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով: Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առաջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում։ Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացան հենց նախագծից։ Այսպես երբեք չէր արվել, սա վտանգում է խոսքի ազատությունը, ի վերջո անանուն աղբյուրներին հղում են անում աշխարհի բոլոր լրատվամիջոցները, եւ որեւէ երկրի պատգամավորի մտքով չի անցել գաղտագողի օրինագիծ ներկայացնել։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է «ԶԼՄ մասին» օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը:
Փորձել ենք այս հարցերի շուրջ զրուցել նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում: