
Հայաստանում գյուղմթերքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը պակասեցրել է հարկային վճարումները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա ընթացքում հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 959 մլն 83 հազար դրամի հարկ ու տուրք:
Իսկ, ահա, 2019-ին նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 167 մլն 529 հազար դրամ։ Ստացվում է, որ կորոնավիրուսը բացասական ազդեցությունն է ունենցել նաև ընկերության աշխատանքի վրա, ինչի հետևանքով և նվազել է վճարած հարկի չափը։
Ս. Հ.