Կորոնավիրուսի պանդեմիան ցույց տվեց, որ մեր ընտանիքն ու հարազատները, շրջապատող մարդիկ ու աշխարհը մեր խնամքի ու հոգատարության կարիքն ունեն։ Բարեբախտաբար, ինքներս մեզ, շրջապատի մարդկանց ու բնության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն օգնում է տեխնոլոգիան։ Ներկայացնում ենք 21-րդ դարի մի քանի տեխնոլոգիական լուծումներ, որոնք միտված են նվազագույնին հասցնել ռիսկերն ու պաշտպանել շրջապատին վնասակար գործոնների ազդեցությունից։
Էլեկտրոմոբիլ. քիչ վնասակար՝ ավտոմեքենայի համեմատ
Մթնոլորտային օդի աղտոտման 40-60%-ը բաժին է ընկնում ավտոմեքենաներին, որոնք շրջակա միջավայր են արտանետում բազմաթիվ քաղցկեղածին ու տոքսիկ նյութեր։ Մարդու օրգանիզմի համար առանձնահատուկ վնասակար է ածխաթթու գազը․ հոտ ու համ չունեցող այս միացությունը բարձր կոնցենտրացիայի դեպքում կարող է առաջացնել գլխացավ, ուշագնացություն ու ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Վնասակար են նաև մուրն ու բենզոպիրենը, որոնք նպաստում են չարօրակ ուռուցքների առաջացմանը։
Ի տարբերություն ներքին այրման շարժիչով մեքենաների, էլեկտրոմոբիլները (ամենահայտնի բրենդը՝ Tesla) աշխատում են էլեկտրականության անկախ աղբյուրից սնուցվող էլեկտրական շարժիչով ու շրջակա միջավայրի համար անվնաս են:
Քանի որ ավտոմեքենաներից ընդհանրապես հրաժարվելը հիմնականում անհնար է, ներքին այրման շարժիչով մեքենան էլեկտրոմոբիլով փոխարինելը լավագույն լուծումն է մարդկանց ու բնությունը վնասակար արտանետումներից պաշտպանելու համար։ Դա է պատճառը, որ, բոլորովին վերջերս ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ պատրաստվում է գազով աշխատող 645 000 կառավարական մեքենաներ փոխարինել էլեկտրոմոբիլներով։
Ծխախոտի տաքացման համակարգ․ քիչ վնասակար՝ սիգարետի համեմատ
Տարեկան սիգարետ ծխելուց մահանում է մոտ 8 մլն մարդ։ Ապացուցված է, որ ծխելուց առաջացող հիվանդությունների պատճառը սիգարետի ծուխն է, որը պարունակում է մոտ 100 վնասակար ու քաղցկեղածին նյութեր։ Ավելին, սիգարետի ծուխը վնասակար է ոչ միայն ծխողի, այլև շրջապատի մարդկանց համար։ Աշխարհում այսօր կա մոտ 1 մլրդ ծխող։ Ու չնայած ծխելու դեմ ակտիվ պայքարին, ծխողների մեծամասնությունը չի ցանկանում կամ չի կարողանում հրաժարվել սիգարետից։ Ու քանի դեռ ծխելու խնդիրը արդի է, պետք են այլընտրանքային լուծումներ։
Ի տարբերություն սիգարետի՝ ծխախոտը տաքացնող սարքերը (ամենահայտնի բրենդը՝ IQOS) չեն արտազատում ծուխ։ Օգտատերը ներշնչում է գոլորշի, որի մեջ վնասակար նյութերը տարբեր լաբորատորիաների հաշվարկներով 90-95% ավելի քիչ են, քան սիգարետի ծխում։ Կա ևս մեկ առավելություն․ ծխախոտը տաքացնող սարքերը շրջապատի մարդկանց համար անվնաս են, քանի որ աշխատում են առանց այրման ու այդքան վնասակար երկրորդային ծխի աղբյուր չեն։
Պետք է հիշել, որ այս սարքերը մարդու օրգանիզմ նիկոտին են մատակարարում և ռիսկերից ամբողջապես զերծ չեն։ Այնուամենայնիվ, լինելով ավելի քիչ վնասակար սիգարետի համեմատ, նրանք ավելի լավ այլընտրանք են թե՛ ծխողի, թե՛ շրջապատի մարդկանց համար։
Բիոպլաստիկ (բիոպոլիմեր)․ քիչ վնասակար՝ պլաստիկի համեմատ
Պլաստիկը մեծամասամբ պատրաստվում է նավթից։ Այն ոչ միայն սպառում է նավթի համաշխարհային պաշարների մոտ 10%-ը, այլև արագացնում գլոբալ տաքացումը։ Պլաստիկ առարկաները մեր առօրյայում լայն տարածում ունեն։ Լինելով հիմնականում մեկանգամյա օգտագործման, այս առարկաները բնության մեջ առանց քայքայվել ու մնում են տասնյակ տարիներ։
Պլաստիկը փոխարինող միակ այլընտրանքն այսօր կենսական ծագում ունեցող բիոպլաստիկն է կամ բիոպոլիմերը (ամենահայտնի բրենդը՝ BASF)։ Այն կենսաքայքայվող է, անվտանգ ու վերամշակելի։
Ապացուցված է, որ բիոպոլիմերը չի վնասում ոչ միայն բնությանը, այլև մարդուն: Մարդու օրգանիզմի հետ կենսաբանական համատեղելիությունը թույլ է տալիս այս նյութը պլաստիկի փոխարեն կիրառել տարբեր ոլորտներում։ Բիոպլաստիկից ստանում են վիրաբուժական թել, խաղալիքներ, ծխախոտի ֆիլտր, միանգամյա օգտագործվող թեյի փաթեթներ, անգամ էնդոպրոթեզներ։
Բիոպլաստիկ կարելի է ստանալ տարբեր եղանակներով: Պատրաստման համար օգտագործում են ցելյուլոզա ու օսլա՝ հիմնականում եգիպտացորենի։
Բնապահպանները փաստում են․ բնության մեջ հեշտությամբ քայքայվող բիոպլաստիկը լավագույն այլընտրանքն է պլաստիկին։ Դա է պատճառը, որ միջազգային շատ ընկերություններ արդեն իսկ հրաժարվել են սովորական պլաստիկի օգտագործումից ու անցել բիոպլաստիկի։ Այն ավելի թանկ է, բայց մարդկանց առողջության ու բնության համար՝ անվնաս: