ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա» փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի և մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար:

Visa Signature քարտի հիման վրա տրամադրվող «Պրիվիլեգիա» փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, ելնելով իրենց զբաղվածությունից, ակնկալում են պրոֆեսիոնալ և անհատական սպասարկում:

Հաշվի առնելով պրեմիում դասի իր հաճախորդների պահանջներն ու ցանկությունները՝ Բանկն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

• անվճար Visa Signature պրեմիում քարտ,
• 2 անվճար Visa Platinum քարտեր՝ հաճախորդի ընտանիքի անդամների համար,
• ՎՏԲ-Հայաստան Բանկի, ՀՀ և արտասահմանում այլ բանկերի բանկոմատներից սեփական միջոցների անվճար կանխիկացման հնարավորություն՝ տվյալ ծառայության համար տարեկան 50,000 ՀՀ դրամ սակագնի կիրառմամբ,
• ավանդների ձևակերպում՝ գործող տոկոսադրույքից 0.2%-ով բարձր տոկոսադրույքով,
• վարկային քարտ՝ մինչև 55 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով,
• վարկավորման արտոնյալ պայմաններ և գործընթաց,
• 50% զեղչ Բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելու համար:

«Պրիվիլեգիա» փաթեթը ներառում է անհատական մենեջերի ծառայություն, որը փաթեթի սեփականատիրոջը և նրա ընտանիքի անդամներին ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում՝ Բանկի բոլոր ծառայությունների հասանելիությամբ՝ երաշխավորելով հարմարավետ, բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում: Պրեմիում փաթեթի հիմքում Visa Signature քարտն է՝ հետևյալ հնարավորություններով.
• ճանապարհորդական ապահովագրություն՝ 750,000 ԱՄՆ դոլար փոխհատուցման սահմանաչափով՝ տարվա 365 օրվա ընթացքում ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս: Ապահովագրական պոլիսը փոխհատուցում է բժշկական հաշիվները, դժբախտ պատահարները, չվերթի հետաձգումը կամ չեղարկումը, ուղեբեռի կորուստը և այլն: Ապահովագրությունը ծածկում է նաև հաճախորդի հետ ճանապարհորդող ամուսնու/կնոջ և երեխաների (մինչև 5 անձ) ծախսերը: Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել +442087628373 հեռախոսահամարով կամ [email protected] փոստով,
• «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների և 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 4 անվճար մուտքի հնարավորություն: VIP գոտիներ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել Visa Signature/Visa Platinum քարտը,

• զեղչային լավագույն ծրագրեր. զեղչերի ամբողջական ցանկը և մանրամասն տեղեկատվությունը՝ https://cis.visa.com/en_tj/visa-offers-and-perks/ կայքում,
• «Visa Luxury Hotels Collection» ծառայություն. հյուրանոցներում արտոնություններ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոց ամրագրել https://www.visaluxuryhotels.com/ կայքում և վճարել կացության համար Visa Signature քարտով,
• հաճախորդների աջակցության համընդհանուր ծառայություն․ քարտի կորստի դեպքում վերջինիս վերաթողարկման հրատապ ծառայություն և կանխիկ դրամական միջոցների տրամադրում,
• միջազգային բժշկական և տեղեկատվական օգնության ցուցաբերում,
• «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:
• գնումների պաշտպանություն. ծրագիրն ավտոմատ կերպով տարածվում է Visa Signature քարտով ամբողջությամբ վճարված գնումների վրա, սկսում է գործել քարտի տրամադման պահից և չի պահանջում որևէ փաստաթղթի ստորագրում:

Հաճախորդների հարմարավետության նպատակով՝ փաթեթի սպասարկման միջնորդավճարը կարող է սահմանվել իրենց իսկ ընտրությամբ մի քանի տարբերակներով՝ տարեկան՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, կիսամյակային՝ 100 հազ. ՀՀ դրամ, եռամսյակային՝ 60 հազ. ՀՀ դրամ և ամսական՝ 20 հազ. ՀՀ դրամ:

Բանկում 15 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ձևակերպած հաճախորդներին (այդ թվում ընտանիքի անդամներին) փաթեթը տրամադրվում է անվճար:

Visa Signature քարտի հիմքով «Պրիվիլեգիա» փաթեթը կարելի է ձևակերպել Բանկի «Պրիվիլեգիա» մասնաճյուղում՝ Մոսկովյան 35, 71/1 հասցեով: Բանկի ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը տրամադրում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների լայն տեսականի:

«Պրիվիլեգիա» մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Բանկի ներդրումների և բրոքերային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/am/invest/:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են՝

– պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար,
– հարմարավետ սրահներ՝ նախատեսված գործնական հանդիպումներ անցկացնելու կամ պարզապես մեկ
գավաթ սուրճի շուրջ հանգստանալու համար:
– ավտոմեքենայի համար հսկվող փակ կայանատեղի:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/privilege/ հղմամբ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374 (10) 606090 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս