Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի ՀանրապետությունումՌուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:
Հանդիպման ընթացքում կողմերըքննարկել ենհայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանինպարբերաբար տրամադրվողաջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:
Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործումմեծ դերակատարում ունենհայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնքտարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021թվականի համաժողովը նախատեսվում էանցկացնել Մոսկվայում:
Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին`նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելիաջակցության համար՝ ընդգծելով, որվերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետակտիվ համագործակցել են:
«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձիփոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «SputnikV» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», -ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը: