Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տավուշի մարզում հոկտեմբերի 2֊ի երեկոյան տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում ստեղծվել է ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբ` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ: Քիչ առաջ ԱԻՆ օպերատիվ շտաբից տեղեկություն ստացվեց, որ շտապ անհրաժեշտ է գտնել սողանքային գոտում հայտնված մեծ, կցորդով բեռնատարների (фуры) վարորդներին: Խնդրում ենք վերոնշյալ վարորդներին և բոլոր նրանց, ովքեր գիտեն նրանց գտնվելու վայրը կամ ունեն որևէ տեղեկություն սողանքային գոտում հայտնված մեծ, կցորդով բեռնատարների (фуры) վարորդների վերաբերյալ, շտապ զանգահարել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 911, 010-52-96-90 , 010-36-02-97 , 060֊44֊02֊38:
Փնտրվում են սողանքից տուժած բեռնատարների վարորդները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ