Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա խաղացողը մինչ հայկական ակումբի կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում: Կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան: Նրա վերջին ակումբը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:




Լրահոս