Առողջապահության նախարարության ծախսերը կստուգվեն. քանի միլիարդ է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարելիս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը:

Բացի այս, Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը ստուգելու է նաեւ ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի կողմից Covid-19-ով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 13 մլրդ 244 մլն դրամ գումար է ծախսել:

Ինչեւէ, մեզ մնում է սպասել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ավարտին՝ հասկանալու համար՝ արդյոք արդյունավետ են ծախսվել ընդդեմ կորոնավիրուսի ստացած միլիարդները, թե ոչ:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։




Լրահոս