ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։
«Իմ երախտագիտությունն եմ հայտնել Պարգև Սրբազանին՝ Արցախին իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հաջողություններ մաղթել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, մեր երկրի համար այս բախտորոշ շրջանում թեմակալ առաջնորդի կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ»,-նշել է Արցախի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում