ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վիճակը հիմա նորմալ է, նա գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
ArmLur.am-ը զրուցել է նրա հարազատներից մեկի հետ, որն ասաց՝ այսօր Արծրուն Հովհաննիսյանը պետք է ենթարկվի մի քանի հետազոտությունների, այդ թվում՝ սրտի և գլխի, որից հետո էլ վերջնական կկարողանան ասել, թե նա ինչ խնդիրներ է ունեցել եւ ինչ բուժում է հարկավոր:
Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեկ եւ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: