Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով: Սա Հայաստանում առաջին բանկային տվյալների կենտրոնն է, որն աշխատում է վերականգնվող էներգիայի աղբյուրով:

Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը ստեղծվել է 2016 թվականին՝ տեղեկատվության հսկայական ծավալների մշակման և պահպանման համար: Կենտրոնն ապահովում է բանկի ցանցային, սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների անխափան աշխատանքը:

Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Կենտրոնի անցումն արևային էներգիայի բանկին թույլ է տալիս լուծել միանգամից երկու խնդիր. պաշտպանել շրջակա միջավայրը և բարձրացնել կենտրոնի անկախության մակարդակը `միաժամանակ ապահովելով դրա առավելագույն արդյունավետությունը:

«Մեզ վաղուց է հետաքրքրում ավանդական էներգիայի աղբյուրները փոխարինելու հեռանկարները: Սա համաշխարհային միտում է, որին միանում է նաև մեր թիմը: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը ապագա սերունդների առջև: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել կանաչ նախագծերում ՝ դրանով իսկ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը », – ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Եվրոպայում և ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ բիզնեսներ են անցնում «կանաչ» գեներատորների: Բրիտանական «Էմբեր» հետազոտական ​​կենտրոնի տվյալների համաձայն, 2020 թվականը պատմության մեջ առաջին տարին էր, երբ Եվրամիությունում վերականգնվող էներգիայի աղբյուրներն ավելի շատ էլեկտրական էներգիա էին արտադրել, քան գազը և ածուխը: Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունավետությունը մեծապես կախված է տարածաշրջանի բնական պայմաններից: Հայաստանն արևային երկիր է: Հայաստանում արևային էներգիայի տարեկան ներհոսքը 1.7 անգամ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը:

Արևային էներգիան կբավարարի կենտրոնի կարիքները լիովին բավարարելու և անխափան աշխատանքն ապահովելու համար` հնարավորություն տալով Յունիբանկին ավելացնել կենտրոնի շարժունակությունը:
Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին: Բանկը հիմնադիրներն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը:
Յունիբանկն ունի 53 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի տարբեր քաղաքներում: Յունիբանկը մանրածախ շուկայում առաջատարներից մեկն է: Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝ ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Յունիբանկը
Հայաստանի առաջին բանկերից մեկն էր, որն ավտոմատացրեց վարկի ուսումնասիրման գործընթացը: 2020թ.-ին բանկը անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում ներդրեց արհեստական բանականության տեխնոլոգիան, ինչը հնարավորություն տվեց ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը:

SME Banking Club-ը Յունիբանկին ճանաչել է 2018թ.-ի ամենաինովացիոն բանկերից մեկը:

Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:
Յունիբանկի զարգացման հիմնաքարերից մեկը 2015 թ.-ին կայացած IPO- ն էր: 2020 թ.-ին Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Մոսկվայի բորսայում:

2020թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ:




Լրահոս