Պետական պարտքը կմոտենա 8.9 մլրդ դոլարի. Ատոմ Ջանջուղազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտատոմսերի թողարկումը պետական բյուջեում նախատեսված է, որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավելու ճանապարհով: Այսինքն` սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկված պարտքի ներգրավում է, այլ օրենքով 2021 թվականի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով՝ Հայաստանի կողմից 750 մլն դոլարի պարտատոմսեր է թողարկելուն:

Հարցին, թե այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը որքա՞ն կկազմի, նախարարը նշեց, որ դա կախված է, թե տարվա ընթացքում ինչպիսին կլինի փոխարժեքը:

Անդրադառնալով այս տարվա պետական պարտքին՝ նա նշեց. «Ենթադրվում է Կառավարության պարտքը կմոտենա 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դեպքում մոտավորապես 400-500 մլնի միջակայքում է, Կենտոնական բանկի պարտքը կմոտեցնի 8.9 մլրդ դոլարի:

Հարցին, ո՞րն է պետական պարտքի ամենաբարձր շեմը, այն կարո՞ղ է մոտենալ 90 տոկոսի, Ջանջուղազյանն ասաց, որ զարգացող երկրների համար 70-ից բարձր պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը, երբ հստակ չէ հետ վերադարձի սցենարը, համարվում է միջին ռիսկայնություն ունեցող. «Մենք պետք է հիմա բոլորով դիտարկենք այն սցենարները, որոնք թույլ կտան պարտքը վերադարձնել կառավարելի միջակայքը: Պետք է ջանք գործարկենք, որ վերառանանք այս շեմին: Մենք պետք է մտածենք, ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ի աճելու մասին»:

Խոսելով տնտեսական անկման ցուցանիշի մասին՝ Ջանջուղազյանն ասաց, որ այն 7.5 է կազմում, բայց ենթադրվում է, որ այս ամսվա վերջին ՀՆԱ-ի մասին առաջին տեղեկատվությունը կլինի. «2021 թվականի համար կանխատեսված է 3.2 տոկոս աճ, հավակնություններ ունենք, որ ջանքեր ներդնելու համար ավելի բարձր աճ կունենանք և մեծ հնարավորություններ կստեղծվեն:




Լրահոս