Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվում. ինչ գործունեություն է ծավալելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արդյունքներով

Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նիստի արձանագրությունները՝

հանձնաժողովի եզրակացություններով եւ առաջարկություններով:

4. Հաստատել հանձնաժողովի՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված

փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական եւ այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

6. Սահմանել, որ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահն աշխատանքային ենթախմբերի ղեկավարների առաջարկությունների հիման վրա դրանց աշխատանքներում ներգրավում է այլ շահագրգիռ մարմիններից համապատասխան փորձագետների (ներկայացուցիչների):

7. Հանձնաժողովի եւ աշխատանքային ենթախմբերի անդամներին՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող հարցերի շուրջ մյուս կողմերի հետ բանակցային ընթացքն ապահովել բացառապես դիվանագիտական ուղիներով:




Լրահոս