
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը ներկայացնող ցուցահանդես այցելել է ավելի քան 600 հազար մարդ: Ցուցահանդեսը տեղի է ունեցել Բուկինգհեմյան պալատում, տոմսերի վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է մոտ 15 մլն դոլար,- հաղորդում է The Telegraph,-ը:Հավաքված գումարը կուղարկվի Թագավորական հավաքածուի հիմնադրամ, որն իր մեջ ներառում է հազարավոր նկարներ եւ այլ արժեքավոր ցուցանմուշներ: Միջոցների մի մասը Քեյթ Միդլթոնի խնդրանքով կհատկացվի բարեգործության: