Հայաստանում, եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա այսօր հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Նման ուղղությունների գծատերերի համար ուղեւորափոխադրումները սպասարկելը գնալով դառնում է ոչ եկամտաբեր: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում մարզերի գծատերերից, վարորդներից:
ArmLur.am-ի հետ զրույցում վարորդները պատմեցին, որ չեն կարողանում անգամ զրոյական եկամուտով աշխատել ուղեւորահոսքի սակավաթիվ լինելու պատճառով: Իսկ եղած ուղեւորները երթեւեկում են տաքսիներով: Վարոդների պնդմամբ` ստեղծված իրավիճակի մեղավորները այն մարդատար տաքսիներն են, որոնք, այսպես կոչված, ուղեւորներ «խլելու» գործելաոճ են որդեգրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան