Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 260 հազարը. վերջին օրում մահացել է ևս 19 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում փետրվարի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 583 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի թիվը երկրում հասել է 260 հազար 480-ի:

Փետրվարի 3-ին իրականացվել է 16605 թեստավորում, որից 9917-ը հակամարմինների թեստով, 6688-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 671 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 748 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3240:

Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք, առողջացել է 352 քաղաքացի, մահացել՝ 11-ը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 հազար 568 դեպք, որոնցից 159 հազար 45-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով:




Լրահոս