
Բացարձակ մենամարտերի առաջնության ամերիկացի մենամարտիկ Դասթին Պորյեն հայտարարել է, որ պատրաստ է երրորդ մենամարտն անցկացնել պրոմոուշենի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ։ Նրանց միջեւ վերջին մենամարտը տեղի է ունեցել Աբու-Դաբիի «Մենամարտերի կղզիում»՝ UFC 257 առաջնությանը եւ ավարտվել Պորյեի հաղթանակով։
Նշենք, որ Պորյեն եւ Մաքգրեգորը առաջին անգամ մենամարտել են 2014-ի սեպտեմբերին։