Նադիմ Զահավին՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարի տեղակալը, ով նաեւ պատասխանատու է հակակորոնավիրուսային պատվաստումների համար, հայտարարել է, որ գիտնականները արդեն հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիայի շտամմի ավելի քան չորս հազար մուտացիա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Նա նաեւ ասել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող բոլոր ընկերությունները այժմ ուսումնասիրում են, թե ինչպես է հնարավոր բարելավվել պատվաստանյութը, որպեսզի համոզված լինեն, որ այն կարող է պայքարել ցանկացած մուտացիայի դեմ։