ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր լիդերները նորից կհանդիպեն, իշխանությունն էլ կհավաքվի Աղվերանում. թեժ օրեր են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ-կիրակի իշխանության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերան են մեկնելու: Վարչապետն իր թիմին կմիանա կիրակի: Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման լինելու է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «բանագնաց» են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` կապված արտահերթ ընտրությունների հետ:

Նախագահների նպատակն է կոնկրետ ընտրությունների օր որոշել: Նրանց կողմից ուղարկած բանագնացը շատ երկար Փաշինյանի հետ հանդիպում-քննարկում է ունեցել ու ներկայացրել Սարգսյանի և Քոչարյանի պահանջները: Դրանից հետո արդեն որոշում է կայացվել հանդիպել ամբողջ թիմով, քննարկել ու որոշում կայացնել: Թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչ եզրահանգման կգա իշխանությունը, դժվար է ասելը, քանի որ ներսում տարբեր դիրքորոշումներ կան դրա վերաբերյալ: Դրա համար, իշխանությունը որոշել է երկու օր տրամադրել այդ հարցին լուծում գտնելու համար:

Հավելենք, որ միաժամանակ  ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան: Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս