Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք. մահացել է 2 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167726 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 659181 վերջին մեկ օրում` 2858 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4488 պացիենտ. մեկ օրում նվազել է 149-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 159350 անձ` վերջին մեկ օրում 305 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3109 է:




Լրահոս