Ռուս խաղաղապահ զորախմբի ռազմաբժիշկները արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներին «Սպուտնիկ-V»-ով պատվաստելու երկրորդ փուլը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին։ Այդ թիվը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։ Պատվաստանյութը առաքվում է հատուկ թերմոկոնտեյներներով, որոնք ապահովում են փոխադրման ժամանակ պատվաստանյութի անվտանգությունը։
Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին և երկրորդ բաղադրիչներով պատվաստվելու ժամկետները:
Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժիշկների արտագնա բրիգադները ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստում կիրականացնեն, որը խնդիրներ է կատարում 27 դիտակետում: