Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև․ այս մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության՝ բանաձևում ողջունելով հրադադարի հաստատումը՝ միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։
Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։
Մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել շուրջ վեց տասնյակ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, այդ թվում՝ 2014-ին Արցախում անչափահասի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։