
Նյու Յորքի կենտրոնում երեքշաբթի երեկոյան կործանվել է մի ուղղաթիռ, որի մեջ եղել է 5 մարդ: Ինքնաթիռն ընկել է Իսթ Ռիվեր նեղուցը, որը Նյու Յորքի Մանհեթեն եւ Բրոնքս շրջանները բաժանում է Բրուքլինից եւ Քուինսից,-հաղորդում է BBC -ին 5 ուղևորից 3-ին, ինչպես նաեւ օդաչուին հաջողվել է փրկել: Ուղեւորներից մեկը մահացել է :Ոստիկանությունից ասել են, որ Bell 206 Jet Ranger մակնիշի ուղղաթիռն ընկել է ջուրը թիչքից մի քանի վայրկյան անց` բարձրանալով ընդամենը 7 մետր: Ինքնաթիռը մի քանի վայրկյան անց ամբողջությամբ անցել է ջրի տակ: Մինչեւ փրկարարները տեղ կհասնեին, անցորդները փրկաբաճկոններ են նետել ջրի մեջ: Որոնողական աշխատանքներին խանգարել է գետի ջրի պղտոր լինելը: