«Ռոմայի» ղեկավարությունը Մխիթարյանի գործակալի հետ կքննարկի նոր պայմանագրի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենրիխ Մխիթարյանն ու «Ռոման» մոտ են նոր պայմանագիր կնքելուն: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Առաջիկա օրերին հանդիպում է նախատեսված հռոմեական ակումբի ներկայացուցիչների և Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոր պայմանագրի մանրամասները:

Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: 32-ամյա հայ կիսապաշտպանն անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի և «Ռոմայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:




Լրահոս