Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 2021 թվականի առաջնության չեմպիոններ ըստ քաշային կարգերի դարձել են` Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (գերծանր քաշ):
Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև կանանց առաջնության ոսկե մեդալակիրները` Լարիսա Հարությունյանը (45 կգ), Կարինե Ավդալյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+ 87 կգ):