Հայաստանում մեկ տարվա ընթացքում ավելացել են ինքնասպանությունների դեպքերի քանակը: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2018 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 606, 2019 թվականին՝ 613, իսկ 2020 թվականին դրանց թիվը 663 է եղել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով:
Ինքնասպանության դեպքերի 56.3 տոկոսը կատարվել են կախվելու միջոցով, իսկ 20.8 տոկոսը՝ բարձրությունից նետվելով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինքնասպանությունների 7.1 տոկոսը կատարվել է դեղամիջոցների կամ այլ նյութերի օգտագործմամբ, 2.2 տոկոսը՝ ինքնահրկիզմամբ: Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում:
Ի դեպ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում ինքնասպանություն գործում են ավելի շատ տղամարդիկ:
Ս.Հ.