ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիաննա Թորոսյանի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերքում

ArmLur.am-ը հայտնում է, որ 21․01․2021 թվականին Armlur.am կայքում https://armlur.am/1078619/ հղումով

«ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բաժնի պետը լքել է Հայաստանը» վերնագրի ներքո և «Ժողովուրդ» օրաթերթի 22․01․2021 թվականի թիվ 9(2272) երկրորդ էջի աջ կողմում «ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ» վերնագրի ներքո տեղակայված, այլ լրատվամիջոցներում Armlur.am-ին հղումով արտատպված նյութերում տեղ գտած /մեջբերվում է բառացի/ «Շատերի համար անակնկալ է եղել նրա հեռանալը, բայց նաև կենտրոնի մեր աղբյուրները փոխանցում են, որ կորոնավիրուսի հետ տարվող աշխատանքներում ինչ-որ ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել, ինչի համար Թորոսյանը դիմել է այդ քայլին:» /մեջբերման ավարտը/ արտահայտության մեջ հրապարակված տվյալները, որոնք վերաբերում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի Հայաստանի Հանրապետության տարածքում չգտնվելու փաստը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ֆինանսական չարաշահումների բացահայտմամբ պայմանավորված լինելուն չեն համապատասխանում իրականությանը։




Լրահոս