ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջնորդվելով իր հաճախորդների պահանջմունքներով, շարունակում է ընդլայնել իր պրոդուկտների շարքը: Այս անգամ Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տրամադրում: Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակով և կարող է հանդիսանալ լավագույն լուծում հաճախորդի սպառողական ծախսերի իրականացման համար:
Անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ձևակերպելու հնարավորությունն է՝ միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստի հիման վրա՝ առանց վճարունակության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու:
Վարկն ունի նաև հետևյալ առավելությունները․
⦁ Բանկի կողմից տրամադրված դրամական միջոցների օգտագործման նպատակայնության բացակայություն: Հաճախորդը հնարավորություն ունի վարկն օգտագործել իր հայեցողությամբ՝ տարբեր սպառողական նպատակներով:
⦁ Վարկային միջոցներ ստանալու արագ ընթացակարգ. վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:
⦁ Վարկը տրամադրվում է միանվագ, անկանխիկ եղանակով՝ հաճախորդի անունով բացված բանկային հաշվին:
Վարկավորման հիմնական պայմաններն են.
⦁ վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 13.6% կամ 14,6% (տարեկան փաստացի տոկոսադրույք` 17.7%-21.9%)
⦁ վարկի գումար` 800 հազարից մինչև 50 միլիոն ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան գրավի արժեքի 60%-ը (կախված գույքի գտնվելու վայրից)
⦁ վարկի ժամկետ՝ 1-ից մինչև 10 տարի
⦁ վարկի մարման եղանակ՝ անուիտետային հավասարաչափ ամենամսյա վճարումներ, իսկ վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի կիրառվում:
Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բնակարաններ, բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, ռեստորաններ/սրճարաններ, հյուրանոցային համալիրներ: Գրավի շուկայական արժեքի գնահատումը Բանկն իրականացնում է անվճար:
Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունով, ով ունի մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր: Վարկի այս տեսակն, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս ներգրավել նաև համավարկառու (ոչ ավելի, քան 2 անձ), ով պետք է ազգակցական կապ ունենա վարկառուի հետ:
Վարկի պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/credits/ansharzh-gowyk-i-gravov-vark հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: