
Ռուսաստանը արտաքսել է Եվրամիության երեք երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի ու Շվեդիայի երեք դիվանագետի: Նրանք «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օգտին տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու պատճառով: Նրանցից մեկը Մոսկվայում Գերմանիայի դեսպանն է, մյուս երկուսը՝ Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի և Լեհաստանի հյուպատոսությունների աշխատակիցները:
Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել համապատասխան դեսպանատներ: