Լուսանկարն արվել է Ալավերդի քաղաքում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Լեւոն Վարոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հանրախանութի հարեւանությամբ գտնվող պատին: Վթարի հետեւանքով ուղեւոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Ռուբեն Պեպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն։
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ վարկային տեղեկատվությունը որքան ժամանակ է պահպանվում տվյալների բազայում:
Սահակ Հարությունյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:
Կարեն Մովսիսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: