«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու 603 մլն դրամով: Պատճառը նախորդ տարվա ընթացքում կառավարության կողմից սուբվենցիաներ չտրամադրելն ու ծրագրերի անկատար մնալն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ավագանու փետրվարի 9-ի նիստում փոփոխություն է կատարվելու Երեւանի քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին որոշումներից մեկում: Այդ նիստի օրակարգում լինելու է 17 հարց, որոնցից մեկն էլ հենց բյուջեի նախագծում փոփոխություններն են լինելու: Մասնավորապես, փոփոխությամբ նախատեսվում է պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների՝ 2020 թվականի բյուջեն կրճատել 342 մլն դրամով, իսկ Երեւան համայնքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումները (սուբվենցիաներ)՝ 261 մլն դրամով, որի արդյունքում Երեւան համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային եւ ծախսային մասերը համապատասխանաբար կնվազեն 603 մլն դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը սուբվենցիաների մասին է, որ պետք է կառավարությունը տրամադրեր ծրագրի իրականացման համար, սակայն չի իրականացվել, եւ գումարներն էլ չեն տրվել, որի պատճառով էլ բյուջեում այդպիսի փոփոխություններ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այստեղ մեղավորությունը նաեւ Ֆինանսների նախարարությանն է, որն ուշացրել է նախագիծը եւ նոր խնդիրների հանգեցրել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։