Հայաստանն առաջիկայում պետք է ձեռք բերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Մինչ այս, Հայաստանը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի 60 դեղաչափ օգնություն է ստացել՝ 30 հոգու համար, ևս հազարը կստանան, այժմ բանակցություններ են տարվում մեծ քանակի գնումների համար։ Պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու, կպատվաստվեն նրանք, ովքեր կունենան ցանկություն։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։
Իակ ինչ փորձ է առկա աշխարհում. այսօր աշխարհում 4 պատվաստանյութ է կիրառվում՝ «AstraZeneka»-ն, «Pfizer»-ը, «Moderna»-ն և «Sputnik V»-ն։ Ինչ վերաբերում է «AstraZeneca»-ին, ավստրալիացի գիտնականների մի խումբ, օրինակ, կառավարությանը կոչ էր արել վերանայել բնակչությանը միայն «AstraZeneca»-ով պատվաստելու մոտեցումը՝ նշելով, որ այն բավականին արդյունավետ չէ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար։ «AstraZeneca»-ն 3 երկրում է անցել փորձարկում` Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա։
Այն գրանցել է 62-90 տոկոս արդյունավետություն, ինչը հանրային առողջության մասնագետ Հրանտ Մելիք Նուբարյանը բավարար է համարում: Բայց համեմատության համար նշենք, որ օրինակ` սեզոնային գրիպի պատվաստանյութը 58 տոկոս արդյունավետություն ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: