«Ռոսգոսստրախ» ընկերությունը պարզաբանում է. ինչու են վարորդները դժգոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը օրեր առաջ անդրադարձել էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործելաոճին. մեր խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ վարորդներից՝ կապված նշված ապահովագրական ընկերության գործելաոճի հետ: Ի պատասխան մեր այս հրապարկմանը ընկերությունը թեեւ ուշ, բայց արձագանքել է: Այս հարցի հետ կապված «Ռոսգոսստրախ» ընկերությունից մեզ պարզաբանել են, որ Հայաստանում ԱՊՊԱ համակարգի շրջանակներում պատահարները գրանցվում են կամ ինքնուրույն` եթե վնասը չի գերազանցում 200 հազար դրամ Երևանում կամ 100 հազարը մարզերում, կամ Ճանապարհային ոստիկանության կողմից:

Ըստ «Ռոսգոսստրախ»-ի՝ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ մեկնում են պատահարի վայր ընտրանքային կարգով` ելնելով ապահովագրական ընկերությունում սահմանված անվտանգության կամ սպասարկման սկզբունքներից: Ամեն դեպքում, ArmLur.am-ը վարորդներից այս խնդրի շուրջ բազմաթիվ դժգոհություններ է ստանում. ԱՊՊԱ աշխատակիցը դեպքի վայր ուշ է մոտենում:

Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ 010-59-10-10 հեռախոսահամարով հնարավոր չի լինում կապ հաստատել ընկերության հետ: Տեւական ժամանակ զանգին չեն պատասխանում, հեռախոսի մեջ երաժշտությունն է հնչում միայն: Անգամ ArmLur.am-ը նման մի փորձ արեց: Դարձյալ չպատասխանեցին: Ընկերությունից պարզաբանել են, որ. «Մեր վկայագրերում նշված է 012-888888 համարը։ նույնիսկ եթերում 59-10-10 համարին զանգահարելուց հնչել է միացող ձայնագրությունը, որտեղ մենք հատուկ հաճախորդների հարմարության նկատառումներից ելնելով նախատեսել ենք տեղեկատվություն, որ պատահարի դեպքում անհրաժեշտ է զանգահարել շուրջօրյա 012-888888 հեռախոսահամարով:

Այդ հեռախոսահամարը համապատասխանում է ԱՊՊԱ կանոնների պահանջներին` շուրջօրյա է, բոլոր զանգերը ձայնագրվում և պահպանվում են։ Բացի դրանից, այդ համարին միացված համակարգի շնորհիվ բացթողնված զանգի դեպքում համակարգն ավտոմատ կերպով իրականացնում է հետ զանգ, և նույնիսկ հունվար ամսվա ընթացքում պատահարի մասին հայտնող հաճախորդների զանգը բաց թողնվելու դեպքում հետ զանգը կատարվել է միջինում 12 րոպեում, անկախ այն փաստից, որ ունեցել ենք խիստ ծանրաբեռնված օրեր, երբ պատահարների քանակը կրկնապատկվել էր»։ Բայց պարտադիր չէ, որ վարորդը պատահարի հարցերով միայն զանգահարի: Ամեն դեպքում, փաստ է, որ 010-59-10-10 հեռախոսահամարով գրեթե հնարավոր չէ արագ կապ հաստատել ընկերության հետ:

Համենայնդեպս, մեզ ընկերությունից հետ չեն զանգահարել այդ եւ այլ հեռախոսահամարով: Մեզ քաղաքացիները տեղեկացնում են նաեւ, որ ընկերությունը տրոհվել է, վթարներին չեն գնում, եթե գնում են, ապա բավականին ուշացած, սպասարկման մի գրասենյակը մյուսից տեղեկություն, կապ չունի: Այս թեմայի շուրջ ընկերությունից պարզաբանել են հետեւյալը. «Պնդումն այն մասին, որ Ընկերությունը տրոհված է, սպասարկման մի գրասենյակը մյուսից տեղեկություններ չունի անհասկանալի է։ Սակայն պետք է հայտնել, ապահովագրական ընկերությունը իր գործունեության ընթացքում աշխատում է անձնական տվյալների և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տվյալների հետ։ Մենք պարտավոր ենք ապահովել նշված տվյալների պահպանումը և գաղտնիությունը»։




Լրահոս