Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են, փաստում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցը՝ համեմատելով այս հունվարի գները նախորդ տարվա հունվարի գների հետ։ Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար» զեկույցի համաձայն` նախորդ ամիս՝ 2020թ. հունվարի համեմատ, օրինակ, արևածաղկի բուսական յուղի միջին գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով:
Նկատելիորեն աճել են հացի և ալյուրի գները. 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, համապատասխանաբար` 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով: Երևանի փողոցներում ArmLur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ թանկացումներ նկատողներ եղել են, սակայն կային նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դա բնական երևույթ էին համարում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան