![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/05//10827.jpg)
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն
այն մասին, որ հոկտեմբերի 5 ին Մոսկվայի քաղաքային դատարանին է փոխանցվել լրտեսության մեջ մեղադրվող Չինաստանի քաղաքացու
գործը: Մինչ այս պահը ԶԼՄ ներին չէր հաղորդվել
լրտեսական սկանդալի մասին, չնայած այն բանի, որ մեղադրյալ Թուն Շենյուն ձերբակալված
է եղել 2010թ ի հոկտեմբերի 28
ին: Համաձայն
մեղադրական կողմի տվյալների` Շենյուն, պաշտոնական պատվիրակության կազմում, որպես թարգմանիչ
ժամանել է Ռուսաստան և փորձ է կատարել կաշառքի միջոցով տեղեկություններ ստանալ Ս-300 Զենիթահրթիռային կայանի տեխնիկական և այլ բնույթի նկարագրերի մասին: Այլ մանրամասներ չի հաղորդվում: